տուն Մամուլ «Առավոտ». 500-ի գործոնը

«Առավոտ». 500-ի գործոնը

119
0

aravotՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան այցի օրը Մաքսային միության [ոչ թե Պուտինի եւ Ռուսաս­տանի] դեմ բողոքող երիտասարդների «որակը» որոշակի հույսեր է ներշնչում: Ցգուշավոր լավա­տեսությամբ արձանագրենք, որ 22 տարում Հա­յաստանում մեծացել են հարյուրավոր երիտա­սարդներ, որոնք՜ ա/ Հայաստանից ոչ մի պարագայում չեն գնալու, բ/ ուզում են ապրել անկախ երկրում, գ/ ոչ մեկից չեն վախենում, դ/ ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեն դնում: Եթե նույ­նիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետեւ 500 ակտիվ, համոզ­մունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդու­նակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կո­մունիստական երշիկի մասին երազող թոշակա­ռուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները եւ կգնան ընտրություննե­րի:

Այդ մի քանի հարյուր երիտասարդները, հուսով եմ, «կթարգմանեն» հասարակության [այդ թվում՝ հիշյալ թոշակառուների] դժգոհությունը ժամանա­կակից ռացիոնալ լեզվով ու կտարածեն այն գա- ղավւարները, որոնք իսկապես կարող են միավո­րել հասարակությունը: Ենթադրելի է, որ այդ գա­ղափարները կունենան որոշակի ազգայնական երանգ: Անձամբ ես ազգայնականության նկատ­մամբ որեւէ համակրանք չունեմ, բայց իրադար­ձությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանում պետք է լինեն ինչ-որ գաղա­փարներ, ապա զարգացման ներուժ, ինձ թվում է, ունեն հենց ազգայնական գաղափարները: Դա որոշ չափով «պատասխան է» ռուսական ազգայ­նականությանը, Պուտինի «բյուգանդական» հա­վակնություններին, արհամարհական, «խալաթա- յին» վերաբերմունքին, հայոց լեզվի, մշակույթի, ընդհանրապես ինքնիշխանության հանդեպ ոտն­ձգություններին: Պետք է օբյեկտիվորեն ընդունել նաեւ, որ «ոչ ազգայնական» [ազատական եւ սո­ցիալիստական] գաղափարները խորը ճգնաժամ են ապրում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here