Եթե ռուսաստանյան Աոաջին ւսլիքը կիրակնօրյա վերլուծական հաղորդման ճեջ ինչ-որ բան է ասում, դա չի կարող պատահական լինել: Աոավել եւս՝ չի կարող լինել որեւէ հաղորդավարի նախաձեռնությունը կաճ անձնական կւսրծիբը: Այնպես որ՝ Իրադա Զեյնալովայի ազգային պատկանելությունը որեւէ կապ չունի: Մյուս կողմից՝ այդ հաղորդման մեջ հնչած գնահատականից պետք չէ ազգային ողբերգություն սւսրբել: Այո, այն պաշտոնյան Կրեմլում, որը պատասխանատու է հեռուստատեսությունների հւսսարսւկական-բաղաբական հաղորդումների համար, ցուցում է տվել՝ անել մեր հասցեին այս ակնարկը [Մաքսային միություն չեք մտնի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի]՝ ադրբեջանցիներին հաճոյանալու եւ մեզ՝ մեր տեղը ցույց տալու համար: Նման «զախոդներ» էին անում նաեւ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը:
Բայց Հայաստանին Մաքսային միություն մտնել պւսր-տադրելը, տվյալ դեպբում, այսպես ասած, վերջին րոպեին խփած «հեղինակության գոլն է»՝ խոշոր հաշվով պարտության պարագայում, պարզ է, որ 1:5 պարտվելը փոբր-ինչ ավելի մխիթարական է, բան 0:5: Խնդիրը պետբ է տեսնել Ռուսաստանի քաղաքականության, քարոզչության ընդհանուր համատեքստում, որտեղ ոչ միայն մենք, այլեւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ գումարած Մոլդովան, պակաս մտահոգիչ են, քան Ուկրաինան: Գլխավոր պատճառն, իհարկե, այդ երկրի մեծությունն է եւ աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ այն, որ Վիլնյուսում ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ոչ թե նախաստորագրվելու է, ինչպես մնացած պետությունների դեպբում:
Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է աշխարհին մոտենալ «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանությամբ՝ կամ դու իմն ես, կամ իմ թշնամին ես, կամ Ուկրաինան իմ ծայրամասն է, կամ էլ իմ եւ Ուկրաինայի միջեւ անցնում է հակամարտության սահմանը: Այստեղից էլ ռուսաստանյան համապետական հեոուստաալիքների «կապը կտրած» [ուրիշ բառ չեմ գտնում) բարոզչությունը հարեւան երկրի դեմ:
Ուկրաինային զգուշացնում են, թե որքան սարսափելի կյանբ է նրա համար «ապահովելու» Ռուսաստանը Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպբում: Ինչպես կատակել է ռուսաստանյան մի թերթ, ուկրաինացիներին բացատրում են, որ նույնիսկ խոզաճարպի պատրաստման իրենց տեխնոլոգիաները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, եւ, հետեւաբար, այդ ապրանքը սպառում չի ունենա: Այդ բարոզչությունն իր «վայրահաչությամբ» եւ «կացնայնությամբ» համեմատելի է այն հիստերիայի հետ, որը հայաստանյան իշխանական լրատվամիջոցները 2008 թվականի ընտրություններից առաջ եւ անմիջապես հետո ծավալել էին ընդդիմադիր թեկնածուի դեմ: Գուցե նույն քաղտեխնոլոգնե՞րն են:
Իհարկե, Ոուսաստանի սպաոնալիբների մի մասը կիրականանա: Ուկրաինացիները մոտակա 2-3 տարիների ընթացբում լուրջ դժվարություններ են ունենալու: Հնարավոր է, Ռուսաստանը հարեւանների աշխարհա- բադաբական ընտրությունից վրեժ լուծելու համար անջատի նրա գազը: Կլինեն նաեւ այլ «պատժամիջոցներ», որոնց վերաբերյալ սպառնալիբները ռուսական կողմից անընդհատ հնչում են: Սակայն եթե մարդիկ գիտեն, թե հանուն ինչի են զրկանբներ կրելու, եթե ազգը ունի որոշակի՝ հստակ ձեւակերպված նպատակներ, ապա նա պատվով դուրս կգա այս փորձությունից: