տուն Մամուլ «Առավոտ». Քաղաքական անխոհեմության գագաթնակետը

«Առավոտ». Քաղաքական անխոհեմության գագաթնակետը

138
0

aravot«18 հազար դրամ գործազրկության նպաստների վերացման ֆոնի վրա պետական բարձրագույն բյուրոկրատիայի աշխատավարձի բարձրացումը իսկապես արտառոց քայլ է։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ուզում գործազուրկներից խլել այդ՝ թեկուզև չնչին, նպաստը։ Գուցե կան պատճառներ, որոնց մասին բարձրաձայն չի՞ ասվում։ Օրինակ՝ ինչ-որ գաղտնի ծրագիր կա՝ մոտակա ամիսներին աշխատատեղերի «բում» ապահովելու։

Կառավարության և Ազգային ժողովի այդ անխոհեմ և անտրամաբանական քայլը սեփական աշխատավարձի բարձրացման հետ զուգորդելը վկայում է տարրական քաղաքական հոտառության բացակայության կամ գուցե իսկապես ցինիզմի) մասին։ Մինչդեռ աշխատավարձերի բարձրացման խնդիրն իսկապես գոյություն ունի, և եթե նպատակ չդնենք մեր քաղաքացիների մեծամասնությանը հաճոյանալու և բուռն ծափահարությունների արժանանալու, ապա առաջարկում եմ մտածել։

Երբ Սաակաշվիլին եկավ իշխանության և ստացավ ամերիկացիների լիակատար աջակցությունը, բնականաբար, հարց առաջացավ՝ ինչպե՞ս անենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի քիչ գողանան։ Ամերիկացիները Սաակաշվիլիին ասացին՝ ոչինչ, դու քո ջահելներին գործի դիր, մենք փողը կտանք։ Անկախ նրանից, թե ինչ եղավ հետո, առաջին փուլում դա իր դրական արդյունքը տվեց։ Այլ կերպ հնարավոր չէ. նախարարին տալ 240 հազար դրամ և ասել՝ ղեկավարիր ոլորտ, որտեղ միլիարդներ են շրջանառվում, անտրամաբանական է։ Դուք կասեք՝ եթե միլիոն էլ ստանա, միևնույն է՝ կգողանա։ Այո, հնարավոր է։ Բայց այս 240 հազար դրամի դեպքում նա պարտադրված է դա անել»:

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here