Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիու «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում լսելով մեր պատասխանը, որ տեղյակ չենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաբսային միությունը՝ նկատեց. «Դրանում է հարցը: Ասեմ ավելին՝ որքանով ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաբսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեեւ նրանց հրավիրում էին այղ կառույց: Չի կարելի ասել, թե ԵՍ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետեւ այդ փաստաթղթի նախապատրաստմանը հայկական կողմից մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ փորձագետներ, բաղաքական գործիչներ: Այդ համաՑայնագիրը հայտնի է շատերին՝ կառավարությանը, եւ վստահ եմ, որ այն հայտնի է Ըաեւ մեր ռուս գործընկերներին, ու նրանթ գիտեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է: Ես ընդունում եմ, որ փաստաթղթի չհրապարակվելու հանգամանթը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել: Բայց համաձայնագրի կողմերը եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, եւ որան հասկանում եմ՝ որեւէ կողմ դրանից չի հրաժարվել, եւ այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում