տուն Մամուլ «Առավոտ». Ռուսաստանում ազգայնականության, այլատյացության բռնկման նպատակը

«Առավոտ». Ռուսաստանում ազգայնականության, այլատյացության բռնկման նպատակը

107
0

aravot«Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից։ Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների` տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հակակովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ։ Հարկ չկա, երևի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝ երբ պետական շինարարության և տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա։

Քաղաքական և տնտեսական դժվարությունների պահին տվյալ երկրի քաղաքացիները կարիք ունեն ինչ-որ հենակետի, և տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հենակետ չի կարող լինել սոցիալական համերաշխությունն ու փոխօգնությունը, որն, իհարկե, իդեալական տարբերակ է։ Իսկ վատթարագույն տարբերակը մեղավորներին փնտրելն է, թշնամու կերպար ստեղծելը և նրա վրա ժողովրդին «քսի տալը»։ Ռուսների համար այդպիսի թշնամիները ավանդաբար հրեաներն էին, սակայն վերջին երկու տասնամյակներում հրեաների հետ այս առումով «հաջողությամբ մրցակցում են» կովկասցիները, միջինասիացիները և ընդհանրապես միգրանտները։

Հայաստանում ազգայնականության լուրջ վտանգ չկա՝ այն պարզ պատճառով, որ ազգային փոքրամասնությունները մեզ մոտ չնչին տոկոս են կազմում և մեզ բացարձակապես ոչ մի իմաստով «չեն խանգարում»։ Բայց քանի որ մեզանում տնտեսական, քաղաքական, մշակութային, հոգևոր վիճակը նույնպես նախանձելի չէ, որոշ քաղաքական և հասարակական գործիչներ փորձում են ժողովրդին «տոկի տալ» ազգայնականության, այլատյացության միջոցով։ Երբեմն այդ գործիչներն ազնիվ մղումեր ունեն՝ ակտիվացնել, համախմբել հասարակությանը։ Եվ ահա, «տոկի տալու նպատակով» թիրախներ են ընտրվում կրոնական կամ սեռական փոքրամասնությունները, թուրքերը, եվրոպացիները կամ, ռուսներին կապկելով, հրեաները։ Բայց դրանք իրականում կեղծ թիրախներ են, նրանց դեմ «պայքարը» շինծու է և ամենևին չի նպաստում հասարակության համախմբմանը։

…Երբ Սերժ Սարգսյանը կոչ էր անում արդար ընտրություններ անցկացնել, նա ճիշտ էր, չէ՛՞։ Հիմա, երբ աշխարհահռչակ երաժիշտը խտրականության դեմ է խոսում, նա սխա՞լ է»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here