տուն Մամուլ «Առավոտ». Որևէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը ի ցույց դնելու անհրաժեշտություն չկա....

«Առավոտ». Որևէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը ի ցույց դնելու անհրաժեշտություն չկա. խմբագրական

120
0

առավոտ-588x217Մեզ թվում է, որ մենք պետք է աշխարհին, նրա մեծերին, երկրների ղեկավարներին բացատրենք, թե որքան լավն ենք, արդար ենք, և որքան նենգ և գազան են մեր թշնամիները, և եթե մեծերն ու ղեկավարները դա հասկանան, ապա անպայման կսկսեն մեզ աջակցել։ Այդ թյուր տեսակետը 1997 թվականին քննադատում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. «Իրո՞ք նրանք (Ռուսաստանի իշխանություններըԱ– Ա. .) չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը, Հայաստա՞նն է, որ պետք է հասկացնի նրանց, Ռուսաստանին դաս տվողները արդյոք իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում՝ վարկւսբեկելով հայի կերպարը, …և վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որևէ այլ տերության խաղալիքը դաոնալու մոլագարությունը դեոևս որքա՞ն ժամանակ պետք լինի հայի կենսակերպը»։

Իսկապես, որևէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը, բարեմասնությունները ի ցույց դնելու որևէ անհրաժեշտություն չկա՝ յուրաքանչյուր պետություն՝ բարեկամ կամ ոչ բարեկամ, առավել ևս՝ յուրաքանչյուր գերտերություն կվճարի քեզ այն գինը, որը դու արժես։ Այդ անվիճելի ճշմարտությունը կրկնելը կարևոր է դաոնում այսօրվա «մաքսային-եվրոպական» բանավեճի ժամանակ։ Խնդիրը, հետևաբար, սեփական գինը բարձրացնելն է։ Շահան Նաթալին դրա համար առաջարկում էր գործիքներ, որոնք այսօրվա աշխարհում, այս պատմական փուլում կիրառելի չեն։ Այն գործիքները, որոնք մենք պետք է կիրառեինք անկախ պետության պարագայում, նպատակին հասան մի հարցում՝ Արցախի ազատագրման։ Ներքին քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում այդ առումով մենք պարծենալու բան չունենք։ Մեր գործողություններով մենք մեր գինը գցել ենք։

. …Իսկ աշխարհից արդարություն հայցելը պարզապես ծիծաղելի է։ Ինչպես գրում էր Շահան Նաթալին՝ «քաղաքական կյանքի մեջ օրենքն է գերիշխողը, և մոռանանք արդարությունը։ Որովհետև վերջապես արդարություն ասածն էլ հարաբերական մեկ բառ է. այն, ինչ արդար չէ մեզի համար, արդար է ուրիշին համար»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here