Առցանց Առավոտի եթերում թեման քննարկումում են քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը եւ «Բլոգնյուս» կայքի գլխավոր խմբագրի օգտնական Կոնստանտին Տեր-Նակալյանը
Արամ Աբրահամյան. Անցած շաբաթ տեղի ունեցավ «Ոչ պուտինիզմին» ակցիա, որի հայտարարված օրակարգն էր` ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը: Ինչու է, ըստ ձեզ, Կրեմլի քաղաքականությունը հակամարդկային եւ օկուպանտ:
Գայանե Առուստամյան. Կրեմլը իր գործողություններով ապացուցել է այդ հակամարդակայնությունը եւ իր կայսերապետական հավակնությունը, դա հետխորհրդային երկրներում տարածքներ նվաճելու մարմաջն է, որը Ուկրաինայում դրեւորվում է մարտերի տեսքով, Ղրիմի անեքսիայի տեսքով, բացի այդ Կրեմլից արդեն հայտարարություններ են հնչել շատ կոնկրետ`Ուկրաինայից հետո Ռուսաստանը զբաղվելու է Ղարաբաղով եւ Ղարաբաղը նույնպես շատ հնարավոր է միացնել Ռուսաստանին՝ որպես Ռուսաստանի մաս: Այդ հայտարարությունը արել է Ժիրինովսկին, իսկ մենք չենք կարող ասել, որ Ժիրինովսկին Պուտինի խոսափողը չէ, եթե չեմ սխալվում` Դուգինն է նման հայտարարություն արել: Կրեմլը արդեն իր մեսիջները ուղարկել է մեզ, եւ Մաքասային միության վարչական կազմի քննարկման ժամանակ նույնպես հնչել է կարծիք, որ եթե Հայաստանը Մաքսային միության անդամ դառանա, Ղարաբաղը դրանից դուրս կմնա:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում