տուն Մամուլ «Առավոտ». Ներկայիս Վեհափառը ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի...

«Առավոտ». Ներկայիս Վեհափառը ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի հոգևոր առաջնորդ լինելու հատկություններ

93
0

aravotԹերթն իր խմբագրականում գրում է.

«Մեր բարձրաստիճան հոգևորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, և երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ։

Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի և Մայր աթոռի վրա կոպիտ և ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա։ Իմ եկեղեցու առաջնորդին «սատանա» անվանելը և՜ սրբապղծություն է, և՜ լկտիություն, և՜ անարդարություն։ Բացի ամեն ինչից՝ դա վիրավորական է նախևաոաջ ինձ համար՝ որպես տվյալ հավատքի ներկայացուցչի։ Ի դեպ, իմանալով հանդերձ, որ բոցավառ ընդդիմադիրները «վրա են տալու», պիտի ասեմ, ներկա կամ նախկին նախագահների ամենախիստ քննադատությանը միանգամայն կողմ եմ, բայց վիրավորական, նվաստացուցիչ որակումներն ինձ համար տհաճ են՝ դրանք վիրավորում են իմ՝ որպես քաղաքացու, արժանապատվությունը)։ Գարեզին Բ-ն ամենևին սատանա չէ. նա սովորական հայաստանյան բարձրաստիճան չինովնիկ է՝ այդ միջավայրին հատուկ մերկանտիլիզմով, մտավոր մակարդակով և «հոգևոր կրակի» իսպառ բացակայությամբ։

Ներկայիս Վեհափառը մեր պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի հոգևոր առաջնորդ լինելու հատկություններ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հաստատելու համար «ով առաքելական չի, նա հայ չի», իմ կարծիքով՝ սխալ, պառակտիչ թեզը, նշում է, որ Կոմիտասի երաժշտությունը հասկանալու համար (պետք է անպայման լինել մեր հավատքի մարդ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դեպքում Բախի երաժշտությունը հասկանալու համար պետք է պարտադիր կաթոլիկ լինել, և դրանով մենք լռելյայն ընդունում ենք, որ Բախը միայն կաթոլիկներինն է, իսկ Կոմիտասը՝ միայն մերը։ Ուզում էի պարզապես հիշեցնել, թե ինչպես են դասավորվել մեր մեծ երաժշտի և Մայր աթոոի «նաչալստվայի» հարաբերությունները Խրիմյան Հայրիկի մահվանից հետո։ Դրանք տաղանդավոր անհատի և միջակ, հոգևորին անհաղորդ ղեկավարների հարաբերություններ էին։ Այնպես որ՝ հոգևորականների մեջ «փայլատակումները» նույնքան հազվադեպ են, որքան մնացած մասնազիտություններում։

… Բարձրաստիճան հոգևորականների հասցեին որպես իմ քննադատության պատասխան սովորաբար հետևյալ «սպանիչ» հակափաստարկն է բերվում՝ «իսկ դու կատարյա՞լ ես, որ այդպիսի բաներ ես գրում՝ սկզբում տես քո աչքի գերանը»։ Դրան, իհարկե, հազարումի տրամաբանական պատասխան կա, բայց փորձեմ գտնել ամենակարճը։ Ոչ, կատարյալ չեմ, չափազանց հեռու եմ կատարելությունից։ Մենք բոլորս երկար ճանապարհ ունենք անցնելու։ Վեհափառը՝ նույնպես»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here