տուն Մամուլ «Առավոտ». Մասնագիտությունը՝ նախարար

«Առավոտ». Մասնագիտությունը՝ նախարար

139
0

aravotԱնցած շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էին ձկնաբուծության խնդիրները, բնա­պահպանության նախարար Արամ Հարու­թյունյանի փաստարկները, ինձ թվում է, ընդ­հանուր աոմամբ հիմնավոր էին եւ, ի վերջո, արժանացան մեծամասնության հավանությա­նը: Բայց խոսքը ոչ թե խնդրի էության, այլ տվյալ նախարարի վարքագծի մասին է, որից պատգամավորները իրավամբ դժգոհել էին:

Արամ Հարությունյանը իրեն թույլ է տալիս «վերեւից» խոսել ոչ միայն պատգամավորների հետ: Երբ լրագրողներն են իրեն հարց տալիս, նա նույնպես ընդունում է «հոգնած վարժապե­տի» տեքբ եւ իր ողջ կեցվածքով ցույց է տա­լիս. «Թեեւ դուք ինձ ձանձրացրել եք ձեր տգի­տությամբ, բայց ես, այնուամենայնիվ, կփոր­ձեմ իջնել ձեր մակարդակին ու եւս մեկ ան­գամ կրկնել այն տարրական ճշմարտություն­ները, որոնք դուք չգիտեք»: Գուցե մենք գործ ունենք մտքի ինչ-որ մի գիգանտի հետ, բնա­պահպանության ոլորտում մի այնպիսի անզու­գական մասնագետի հետ, որն իր գիտական ուսումնասիրությունները թողած’ հազի՞վ է համքձայնել զբաղեցնել նախարարի պաշտոնը: Բայց Արամ Հարությունյանի կենսագրությու­նը, կարծես թե, դա չի հուշում, մինչեւ 1999 թվականին պատգամավոր դառնալը՝ նա զբաղվել է գյուղատնտեսական բիզնեսով, 2004 թվականին ՕԵԿ-ի քվոտայով դարձել է քաղաքաշինության նախարար: Սակայն այդ կուսակցությանը, հավանաբար, այնբան էլ հոգով-սրտով նվիրված չէր, որովհետեւ հենց որ ՕԵԿ-ը 2007 թվականին դարձավ ընդդիմու­թյուն, Հարությունյանը անմիջապես շարունա­կեց իր նախարարական կարիերան բնապահ­պանության ոլորտում: Մարդը մասնագիտու­թյամբ նախարար է. վաղը, պետք լինի, նա կդաոնա մշակույթի կամ ֆինանսների նախա­րար եւ նույն ամենագետի տեսքով բացատրե­լու է պատգամավորներին ու լրագրողներին մշակույթի եւ ֆինանսների խնդիրները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here