«Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանա Բագրատյանն օրերս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԱԿ խմբակցություն այլևս չկա, 7 հոգին կան, բայց այդ քաղաքական ուժը վերացել է, հետևաբար վերացել է նաև խմբակցությունը։ Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առարկեց Հրանտ Բագրատյանի պնդմանը. «Բայց ինքը ե՞րբ է եկել ՀԱԿ խմբակցության նիստերին, որ մի հատ էլ տեսնի՝ կա՞, թե՞ չկա։ Եթե գա, ինքը սեփական աչքերով կհամոզվի, որ խմբակցությունը կա»։
Մենք փոխանցեցինք Հրանտ Բագրատյանի բացատրությունը, որ եթե չկա այն քաղաքական ուժը, որը ծնել Է այդ խմբակցությունը, ուրեմն չկա նաև խմբակցությունը։ Լևոն Զուրաբյանը պատասխանեց, «ես դա չեմ ընդունում։ Կոնկրետ հիմա այդ խմբակցության գոնե այն պատգամավորները, որոնք մասնակցում են խմբակցության նիստերին, կուռ, կազմակերպված խմբակցություն է, որոնք ներկայացնում են ՀԺԿ, ՍԴՀԿ և ՀԱԿ կուսակցությունները, որոնք կազմել են ընտրական դաշինքի մաս, հիմա էլ շատ փայլուն դաշնային հարաբերություններ ունեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: