«Ցավոք, վերջին շրջանում ադրբեջանական լոբ-բինգը շատ ուժեղացել է եվրոպական կառույցներում, եւ ակնհայտորեն մենք այստեղ զիջում ենբ Ադրբեջանին»,- «Աոավոտի»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ մենբ պետք է ուշադիր լինենբ՝ մեր շահերը պաշտպանե լու համար: Հարցը վերաբերում էր երեկ երեկոյան եվրոպական խորհրդարա նի լիագումար նիստում ընդունված բանաձևին: Մեր դիտարկմանը՝ այն, որ Եվրոպական խորհրդարանն Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո հիշեց բանաձեւեր, որոնք Ադրբեջանն այս տարիների ընթացբում իր ձեռքում դրոշակ էր դարձրել, արդյոք նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպան ԼՂ հարցը որպես մահակ է օգտագործելու, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց, որ դժվար է ուղղակիորեն եւ միանշանակ սա կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության հետ: Բայց որ լոբբինգի դաշտում Հայաստանը միանշանակ զիջում է Ադրբեջանին, որը տարեցտարի ուժեղացնում է իր դիրքերը՝ միանշանակ է: Մեր զրուցակիցը, իհարկե, չի բացառում, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու այս փուլն Ադրբեջանը փորձում է օգտագործել Հայաստանի դեմ նոր բանաձեւեր ընդունելու համար՝ երկակի ստանդարտներով կամ անձնական շահագրգռություններով առաջնորդվող եվրոպացի պատգամավորներին օգտագործելով: Հայաստանյան իշխանությունների արձագանքը՝ զուտ հայտարարությունների մակարդակով, Աղվան Վարդանյանը համարժեք չի համարում: Ըստ նրա՝ պետք է համակարգված եւ հետևողական աշխատանք տանել եւ կարողանալ ներկայացնել խնդրի բուն էությունը,. քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններում ընդունվում են խիստ միակողմանի եւ ԼՂ խնդրի էությունը շրջանցող բանաձեւեր: