տուն Լուրեր «Առավոտ». Ինչպես ենք մենք պահպանում հուշարձանները

«Առավոտ». Ինչպես ենք մենք պահպանում հուշարձանները

79
0

առավոտ

Թեման քննարկում են ճարտարապետ Լեւոն Իգիթյանը եւ լրագրող Մարկ Գրիգորյանը

 

Արամ Աբրահամյան. Անցած շաբաթ փլուզվեց Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատային մասը: Վերջերս շենքն անցել էր ՀԱՊԿ-ի ակադեմիային, այնտեղ սկսվել էին վերակառուցման աշխատանքները, քանդվել էին փայտե միջնապատերը եւ հավանաբար դրա հետեւանքով կամ որեւէ այլ պատճառով պատմական հուշարձան համարվող շենքի ճակատային մասը փլուզվել է: Ընդանրապես՝ եթե միջնապատերը, արդյոք պետք է ազդի ճակատային մասի վրա:

 

Լեւոն Իգիթյան. Ոչ, դա չպիտի ազդի:

 

Մարկ Գրիգորյան. Եթե քանդելը ճիշտ է հաշվարկված ճարտարապետի կողմից, չի ազդում:

 

Ա.Ա.Այսինքն վերակաուցման ճարտարապետը պետք հաշվարկեր այնպես, որ…

 

Լ.Ի. Հիմա դժվար է ասել, միգուցե հաշվարկել է, եթե վերանորոգման աշխատանքներ են գնում, դրանք առանց նախագծի չեն կարող գնալ, եթե կրող կոնստրուկցիաների հետ առնչվում է, անպայման պետք է նախագիծ լինի, իսկ եթե կրող կոնստրուկցիաների հետ չի առնչվում՝ երեւի թե իրենք ապագա ֆունկցիայի հետ կապված ինչ-որ բաներ են փոփոխում ներսում, որ շենքը լիարժեք ծառայի նոր նշանակմանը: Քանի որ ես ծանոթ չեմ խնդրին, այսքանը կասեմ:

 

Ա.Ա. Կարող է լինել ինչ-որ միտումնավոր բան.  հին շենք է՝ քանդենք, սարքենք բարձրահարկ:

 

Լ.Ի. Ես կարող եմ միայն օրենքի տենսանկյունից խոսել, եթե համապանման որոշում չկա՝ ոչ ոք իրավունք չունի նման բան անել:

 

Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում