տուն Լուրեր «Առավոտ». Ինչպես ազատվել մենաշնորհներից

«Առավոտ». Ինչպես ազատվել մենաշնորհներից

77
0

առավոտ
Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպի գլխավոր հերոսը` բժիշկ Բեռնար Ռյոն պայքարո՞ւմ էր ժանտախտի դեմ: Ինձ թվում է՝ ոչ: Նա փորձում էր բուժել այդ հիվանդությունը, փրկել հիվանդներին: Մարդիկ, ովքեր խոստանում են «պայքարել չարիքի դեմ» եւ այդ առիթով բոցավառ ճառեր են արտասանում, կա’մ քաղաքական միավորներ են հավաքում, կամ էլ պարզապես մոլորության մեջ են:
Շատերը (հավանաբար, խորհրդային իներցիայով) կարծում են, որ չարիքը գործարարներն են, հարուստ մարդիկ, եւ նրանց պետք է «պատժել» իրենց հարստության համար, պետք է պայքարել օլիգարխների դեմ: Ո՞ւմ դեմ: Օրինակ, Սամվել Ալեքսանյանի՞: Ինչպե՞ս` փակելով սուպերմարկետնե՞րը: Բայց այնտեղ աշխատող հարյուրավոր մարդիկ ազգի թշնամիներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնք իրենց հացն են վաստակում:

Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում