Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը կոնկրետ քայլեր է ակնկալում. բայց եթե Թուրքիան հաշտեցման նոր գործընթաց է ուզում՝ քաղաքագետը մերժում է դա
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին ես դեմ չեմ, բայց ի՞նչ նկատի ունի Դավիթողլուն՝ վերադառնալ Արձանագրություններին, թե՞ ինքն ինչ-որ նոր բան է առաջարկում: Նա պետք է փակագծերը բացի: Եթե Թուրքիան ասում է շանս կա այդ գործընթացը վերականգնելու, այո, շատ հեշտ շանս է՝ Թուրքիայի պառլամենտը վավերացնում է արձանագրությունները, դա մեխանիկորեն արդեն նշանակում է գործընթացի սկիզբ, որը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Հիշեցնենք, օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև: Բրիտանական The Guardian պարբերականում, շաբաթ օրը հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում