«Բայց, իհարկե, ավելի ճիշտ է ղեկավարվել, թե ինչ է Ռուսաստանի նախագահն ասել, քան այն ենթադրական պատասխաններով, որոնք Պուտինը կարող էր տալ ինձ հուզող հարցերին: Եվ այդ առումով ամենահետաքրքիրը մեր հյուրի(Վլադիմիր Պուտին) վերջին պատասխանն էր՝ Ուկրաինայի հետ կապված հարցին։ Ըստ ՌԴ նախագահի, ա/ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները եվրաինտեգրացիայի հետ կապ չունեն՝ դրանք այն սցենարներն են, որոնք նախապատրաստված էին հաջորդ գարնանը նախատեսված նախագահական ընտրությունների համար, բայց ինչ-ինչ հանգամանքներից դրդված կիրառվեցին ավելի շուտ, բ/ Ուկրաինայում ցույցերին, ի թիվս այլոց, մասնակցում են հատուկ պատրաստություն անցած գրոհայիններ [«Боевики»]:
Կասկած չունեմ, որ Ռուսաստանի նախագահն իր նախկին գերատեսչության միջոցով համապարփակ տեղեկատվություն ունի այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Եվ եթե այդ երկրում քաղաքացիների բողոքն իսկապես կազմակերպված է, այսպես ասած, «երկրորդ նարնջագույն հեղափոխությունն» իրականացնելու համար, ապա գուցե իմա՞ստ ուներ ավելի մեղմ վարվել Վիկտոր Յանուկովիչի հետ. որին այդ դավադրության միջոցով ցանկանում են պաշտոնանկ անել։ Գուցե չարժե՞ր այդքան կոշտ ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ ԵՄ Ասոցացման պայմանագրի հարցում։
Թե չէ մի կողմից՝ խաղում են մարդու հեղինակության հետ. մյուս կողմից՝ ուզում են, որ նա դիմադրի զանազան դավադրություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։