տուն Մամուլ «Առավոտ». Բոլորը հայ են, ովքեր իրենց հայ են համարում. խմբագարական

«Առավոտ». Բոլորը հայ են, ովքեր իրենց հայ են համարում. խմբագարական

108
0

«

առավոտ-588x217

Աշխարհում ապրում է ոչ պակաս, քան 10 միլիոն հայ։ Նրանց մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կան կաթոլիկներ, բողոքականներ, նույնիսկ մահմեդականներ։ Կան նաև աթեիստներ։ Ինչու են մարդիկ իրենց նույնականացնում ազգի հետ։ Տարբեր պատճառներով՝ լեզվի, կրոնի, միջավայրի, ավանդույթների, ծնողների հանդեպ հարգանքի և հազարումի այլ պատճառով։ Ի՞նչն է մեզ ձեռնտու՝ պահպանե՞լ նրանց այդ զզացմունքները, թե՞ վանել նրանց՝ ասելով քանի որ դուք չեք պատկանում մեր հավատքին, ուրեմն հայ չեք։ Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը պարզ է։

Ընդհանրապես, ձևակերպումը՝ եթե դու այս կամ այն բանը չես անում, ուրեմն դու հայ չես, ինձ անհեթեթ է թվում։ Մարդը պնդում է, որ նա հայ է, իսկ դու ասում ես՝ չէ, քանի որ չես կիսում տվյալ կրոնական կամ քաղաքական ուսմունքը, կամ չես ցանկանում վերանորոգել իմ բնակարանը, կամ չես ուզում սափրվել «ժիլետ» ածելիով, ուրեմն դու հայ չես։ Այդ խնդիրների կարևորությունն, իհարկե, տարբեր է, բայց աոաջադրել դրանք որպես «նախապայման»՝ հայ լինելու համար, հավասարապես անհեթեթ է։ Ոչ մեկս մյուսին այդպիսի «նախապայմաններ» իրավունք չունի առաջադրելու։

Կրոնը չի կարող այդպիսի նախապայման լինել՝ ի հեճուկս մեր հոգևորականներից մեկի վերջերս հնչեցրած կարծիքի, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, նա հայ չի։ 50 տարի առաջ Հայաստանի բնակիչների զգալի մասը աթեիստներ էին։ Պապս աթեիստ էր (ինչի պատճառով, ի դեպ, Տեր-Աբրահամյան ազգանունից հանել էր «կրոնական» մասնիկը), հայրս ոչ մի կրոնական համայնքի չի պատկանում՝ մենք մերժո՜՞ւմ ենք նրանց հայ լինելու իրավունքը։ Արցախում աթեիստներն ավելի շատ էին, Ստեփանակերտում, ցավոք սրտի, մինչև հիմա եկեղեցի չկա ի գիտություն ցուցամոլների, որոնք պատրաստ են Երևանում 20-րդ եկեղեցին կառուցել)։ Ի՞նչ է, այն մարդիկ, որոնք աթեիստներ էին, բայց կռվում և մեռնում էին Արցախն ազատագրելու համար, հայեր չէի՞ն։

«Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման գործում»՝ սովորաբար այդպիսի հակափաստարկ են բերում մեր «ֆունդամենտալիստները»։ Ոչ, չեմ ժխտում՝ փառք ու պատիվ մեր Մայր եկեղեցուն։ Պարզապես պետք է ելնել այն իրական վիճակից, որը կա Հայաստան պետությունում և Սփյուռքում ու գտնել այնպիսի գաղափարներ, որոնք մեզ միավորում են, ոչ թե բաժանում։ Միակ բանը, որը ես կխնդրեի ոչ թե կպահանջեի, ոչ թե նախապայման կդնեի) բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը։

…90-ականների առաջին կեսին, երբ իմ դաշնակցական բարեկամներն ավելի հակված էին ծայրահեղությունների, նրանք ասում էին՝ «ով դաշնակցական չի, նա հայ չի»։ Հետագայում, բարեբախտաբար, նրանք վերանայեցին այդ թեզը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here