տուն Մամուլ «Առավոտ». Ամեն ինչ ռուսների վրա մի գցեք

«Առավոտ». Ամեն ինչ ռուսների վրա մի գցեք

146
0

aravot«Հայաստանում պետական լեզուն հայերենն է Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը։ Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է։ Եվ պետք չէ ձև անել, որ այս դեպքում էյ Ռուսաստանն է մեզ ինչ-որ բան պարտադրում։ Ընդհանրապես պետք չէ այդ երկրով մեր բոլոր թերությունները պայմանավորել։

Ի՞նչ Է նշանակում Ռուսաստանի հանգամանքը «մահանա բռնել»` մեր արատները արդարացնելու համար։ Ինչպե՞ս կարող Է խոչընդոտել Ռուսաստանը (կամ որևէ այլ երկիր), եթե մենք ցանկանանք անցկացնել ազատ ընտրություններ։ Դեսպանատան աշխատակիցնե՞րն են ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկների տրցակներով ընտրատեղամասեր ներխուժելու։ Կամ ի՞նչ է` ռուսնե՞րն են ստիպում, որ մեր չինովնիկները «ատկատներ» վերցնեն և բիզնեսների մեջ խցկվեն։

Եկեք մեր մասով մեր հասանելիքն անենք, և օտարները մեզ դրա համար միայն կհարգեն։ Ռուսական կայսրության մեջ մտնում էին տարբեր երկրներ, որոնք այսօր միջազգային հանրության հարգված անդամներ են։ Օրինակ՝ Ֆինլանդիան 1809-1917 թվականներին ռուսական տիրապետության տակ էր, այսպես ասած՝ «անվտանգության երաշխիքներ» էր ստանում Շվեդիայի դեմ։ Բայց ֆինները կարողացան նորմալ պետություն ստեղծել, շվեդները նրանց չկերան, իսկ հարաբերությունները Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ բարիդրացիական էին և են (բացի մի կարճ դրվագից)։

Այնպես որ՝ ամեն ինչ մեր ձեռքում է։ Այո, մի զարմացեք։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում փողոցում, քաղաքում կամ երկրում, ոչ ոք ինձ չի խանգարում իմ ընտանիքում սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել և, ի դեպ, խոսել այն լեզվով, որով ես եմ ցանկանում։ Եթե դիտարկենք մեր փոքրիկ երկիրը որպես ընտանիք, ապա կտեսնենք, որ արտաքին ճնշումներին դիմադրելու հզոր ներուժ ունենք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here