տուն Uncategorized Առավոտից ակտիվիստները բերման են ենթարկվում ոստիկանություն (թարմացվում է)

Առավոտից ակտիվիստները բերման են ենթարկվում ոստիկանություն (թարմացվում է)

194
0

phoca_thumb_l_mhm76690_copy

Այսօր առավոտվանից Հայաստանի ոստիկանությունը փորձում է բերման ենթարկել ակտվիստների, որոնք այսօր մասնակցելու են Ռուսաստանի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, որը կայանալու է Ազատության հրապարակում ժամը 13։00-ին։

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ոստիկանությունից այցելել են իրենց բնակարան և տեղյակ պահել, որ «երեկ Ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ Ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ Քաղաքային վարչություն»։

Հայտնի է, որ ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ այցելել են ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան և փորձում են նրան բերման ենթարկել։

Ոստիկանության բաժանմունքներում են այս պահին Զառա Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Նունե Ենոքյանը, Արթուր Պետրոսյանը և ուրիշներ։ Զառա Հովհաննիսյանից տեղեկացանք, որ նա Կենտրոնի ոստիկանությունում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here