Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սուր քնադատության է ենթարկել Անգլիայի պրեմիեր լիգայի օրացույցը կազմողներին, ովքեր «Վեսթ Բրոմվիչի» հետ «Չելսիի» հետ հանդիպումը նշանակել է «Շալկեի» հետ (3:0) հանդիպումից երեք օր անց:
«Ես զգում եմ, որ այս խաղը յուրահատուկ է լինելու: Քանի որ եվրագավթներին մասնակցող բոլոր մյուս թիմերից մենք միակն ենք, ովքեր խաղադաշտ են դուրս գալու շաբաթ օրը: Մյուսները հանգստանալու մեկ օր ավելի կունենան: Մի մասն էլ խաղում է երեքշաբթի: Մենք կրկին յուրահատուկների շարքում ենք, քանի որ պետք է մասնակցենք շաբաթ օրվա կենտրոնական հանդիպմանը: Եվ այսպիսի բաներ մեզ հետ հաճախ են տեղի ունենում:
Մարդիկ, ովքեր պատասխանատու են օրացույցը կազմելու համար, կարծում եմ, ծաղրում են մեզ: Նրանք գիտեն, որ կարող ենք, և անում են դա, քանի որ այստեղ ինչ-որ բան փոխելն անհնար է», — ասել է Մոուրինյոն: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: