տուն Սպորտ Առաջին տեղում լինելը ոչինչ չի փոխում․ Զիդան

Առաջին տեղում լինելը ոչինչ չի փոխում․ Զիդան

311
0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսել իր կարծիքը «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0), որից հետո մադրիդյան ակումբը բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

«Ես ուրախ եմ Նաչոյի համար: Դրանից առաջ ես նրան խնդրեցի խաղալ ավելի առաջ: Նա պաշտպան է, որը սովորաբար շատ չի աչքի ընկնում, այնպես որ ես ուրախ եմ նրա համար:

Առաջին տեղում լինելը ոչինչ չի փոխում: Մենք պետք է շարունակենք անել այն, ինչ լավ ենք անում: Մրցաշրջանը երկար է և դժվար:

Դժվար խաղ էր դժվար մրցակցի դեմ: Նրանք տանը կրել էին միայն մեկ պարտություն և շատ լավ էին խաղում: Կարևոր էր հաղթել այս խաղում», – մեջբերում է Զիդանին Marca-ն: