Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարել է երկրի սահմանների բացման մասին։ Այսպիսով Չեխիան դառնում է եվրոպական առաջին երկիրը, որը բացում է սահմանները, հայտնել է ТАСС-ը:
Երկրում չեղարկվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի արգելքը:
Ըստ Վոյտեխի՝ համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս չեղարկել արգելքները որոշակի պայմաններում։ Մարդիկ կարող են հավաքվել մինչև տասը հոգով ու այցելել հասարակական վայրեր: Բացի այդ, ապրիլի 27-ից կվերսկսվի համալսարանական կրթությունը, կբացվեն մինչև 2500 քմ տարածք ունեցող դպրոցներն ու խանութները: