ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կհայտնի Դաշնային պահուստային հիմնադրամի նոր նախագահի անունը։ Առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ այդ կարևորագույն պաշտոնը կստանձնի կին մասնագետը՝ Ջանեթ Յելենը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահը այս մասին հայտարարելու է Սպիտակ տանը կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, որին կմասնակցեն Ջանեթ Յելենը և Հիմնադրամի գործող նախագահ Բեն Բերնանկեն։ Սպասվում է, որ Յելենը կշարունակի Բերնանկեի դրամավարկային քաղաքականությունը։