տուն Լուրեր Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

68
0

images

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն