տուն Լուրեր Առաջիկա օրերին Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան

Առաջիկա օրերին Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան

307
0

TH_Volodya-Avetisyan-2

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան:

«Մենք դիմել էինք Վերաքննիչ դատարան, որը մեզ մերժեց: Այժմ բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան»-ասաց Արա Զաքարյանը եւ հավելեց, որ չնայած հիմքերի բացակայությանը, դատարանները որոշումներ են կայացնում ազատամարտիկին կալանավորելու վերաբերյալ :

Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են դիմել եվրոպական դատական ատյաններ, եթե իրենց պահանջը Հայաստանի դատական ատյանները չբավարարեն, Արա Զաքարյանը նշեց, որ այս պահին հստակ պատասխան չի կարող տալ:

«Կախված է նրանից, թե ինչ պատճառաբանություններ կբերվեն, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք։ Այս  պահին չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Իհարկե պաշտպանական կողմը նաեւ  դա է հաշվի  առնում, այդպիսի զարգացման տարբերակը, ուղղակի այս  պայմաններում դեռ մի քիչ անհասկանալի է, ինչ լուծում կստանա գործի ընթացքը»,-ասաց Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին,  այս տարվա սեպտեմբերի 20-ին, ձերբակալել էին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ հանցագործություն կատարելու  կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով) :

Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Մինչդեռ նրա ազատամարտիկ ընկերներն ու հարազատները նշում են, որ Վոլոդյա Ավետիսյանը առաջինն էր, ով բարձրացրեց ազատամարտիկների սոցիալական խնդիրներն ու  իշխանության առջեւ պահանջ դրեց՝ լուծել դրանք, այդ իսկ պատճառով «շինծու գործ են սարքել» եւ չեզոքացրել նրան:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here