ԱԺ-ում քննարկվում է «Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է իջեցնել այն անձանց տարիքային ցենզը, որոնք ունեն բարձրագույն կրթություն և նախատեսում են դառնալ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների խորհրդականներ։
ԱԺ-ում նախագծի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ այսօրվա դրությամբ տարիքային ցենզը սահմանված է 30-ը, իսկ նա առաջարկում է իջեցնել մինչև 25։
Ընդ որում՝ Հակոբյանը նշեց, որ նման պաշտոնի այժմ կարող են հավակնել միայն այն անձինք, ովքեր ունեն հնգամյա մասնագիտական ստաժ համապատասխան ոլորտում։
Առաջարկվում է ազատականացնել աշխատանքային ստաժի պահանջը ևս՝ հասցնելով մինչև 3 տարի։