տուն Հասարակություն Առաջարկում են տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

Առաջարկում են տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

342
0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի Երևանցիներ, սիրելի ընկերներ ցանկանում եմ իմանալ ձեր կարծիքը։
Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանուն առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։

Նկարներում արձանի առաջարկվող էսքիզային տարբերակն է»։