տուն Լուրեր «Առաջարկում ենք միջոցներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակային չափ ունեցող կենսաթոշակառուներին». Արտեմ Ասատրյան

«Առաջարկում ենք միջոցներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակային չափ ունեցող կենսաթոշակառուներին». Արտեմ Ասատրյան

154
0

CF2D576E-8E92-4BF4-AAE6-7BA11303BB64_mw1024_n_s

Այսօր Ազգային Ժողովում քննարկվեց պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի, առաջարկվում է կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր նշեց, որ մինչեւ 10 տարվա ստաժ ունեցողների համար առաջարկում են  սահմանել կենսաթոշակառուի անձնական գործակից:

«Մեկ գործակից կապահովվի 10 տարվա ստաժի դեպքում,  երբ այսօր այդ մի գործակիցը 25 տարվա ստաժի դեպքում է: Դա նշանակում է, որ մեկ տարվա արժեքը ավելի մեծ ազդեցություն կունենա ավելի ցածր կենսաթոշակ ստացող անձնանց  կենսաթոշակների չափերը հաշվարկելիս: Դրա արդյունքում մենք կունենանք օրինակˋ տաս տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուի կենսաթոշակի  շուրջ 42 տոկոսի չափով բարձրացում»,- ասաց Ասատրյանը լրագրողներին:

Նա նշում է, որ որքան ստաժը ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցը ավելի կնվազեցնի բարձրացումը եւ արդյունքում շուրջ  500 հազար կենսաթոշակառուներից շուրջ 500-ի կենսաթոշակի չի ավելանա  որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ եւ ավելի:

«Իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը , որոնք կազմում են կենսաթոշակառուների ավելի քան 60 տոկոսը, կենսաթոշակային չափերը կավելանա մի դեպքում 20 տոկոսից ավելի, մյուս դեպքում 15-20 տոկոս: Այսինքն առաջարկում ենք միջոցներն ուղղել ավելի ցածր կենսաոթոշակային չափ ունեցող կենսաթոշակառուներին»,-ասաց Ասատրյանը:

Մեկ տարվա ստաժի արժեքը 450 դրամ է կառավարության որոշմամբ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշում է, որ իրենք առաջարկում են  մեկ տարվա արժեքի տարբերակված չափեր սահմանել, մի դեպքում մինչեւ 10 տարվա ստաժի համար, մյուս դեպքում՝ 10 տարուց ավելի ստաժի համար: Օրենքը, ընդունվելու դեպքում,  գործելու է հունվարի 1-ից:

Լիլիթ Առաքելյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here