Եվրոպական առաջատար բյուջետային ավիափոխադրող Ryanair-ի բաժնետոմսերի գինն ընկել է 10%-ով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավիափոխադրողի ակցիաներնի գները ընկել են այն բանից հետո, երբ ընկերությունը նվազեցրել է 2014-ին նախատեսվող եկամուտը: Նախկինում նշվում էր, որ 2014-ի եկամուտը կկազմի 600 միլիոն եվրո գումար, սակայն այժմ Ryanair-ը հայտնել է այն մասին, որ եկամուտը կկազմի միտ 500–520 միլիոն եվրո: Կազմակերպության տնօրեն Հովարդ Միլլարը նախատեսված եկամտի կրճատումը բացատրում է ամբողջ Եվրոպայում ավիատոմսերի պահանջարկի անկման հետ:
Ryanair-ի մենեջերը հավելել է, որ ավիատոմսերի պահանջարկն ավելացնելու նպատակով ընկերությունը մտադիր է իջեցնել տոմսերի գները միջինը 9%-ով: