Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրին: «Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների դյուրացմանը:
Հաշվի առնելով հայ-մոլդովական հարաբերությունների ակտիվացման և զարգացման կարևորությունը, ՀՀ արտգործնախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» Համաձայնագրի ստորագրումը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: