տուն Լուրեր Առանց Ղարաբաղի հարցի լուծման մենք չենք կարող Հայաստանին ասել «այո». Էրդողան

Առանց Ղարաբաղի հարցի լուծման մենք չենք կարող Հայաստանին ասել «այո». Էրդողան

106
0

Erdogan addresses members of parliament from his ruling AK Party during a meeting at the Turkish parliament in Ankara

«Առանց Ղարաբաղի հարցի լուծման մենք չենք կարող Հայաստանին ասել «այո» այդ երկրի  հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ այնտեղ առկա է անարդարությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը։

Վարչապետի խոսքերով, հարաբերությունների կարգավորում կլինի միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո։ «Ղարաբաղյան հակամարտությունը Անկարայի համար առաջնային է»,- նշել է նա։