Հայաստանն ինքնիշխան պետություն է, և առանց Հայաստանի ՀԱՊԿ-ում չեն կարող որոշումներ ընդունվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում գործընկեր և դիտորդ պետությունների կարգավիճակի ամրագրումը Հայաստանին թույլ կտա կազմակերպության աշխատանքներում ներգրավել այն երկրներին, որոնց ներկայությունը դրական է գնահատվում Հայաստանի կողմից։
«Բայց Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է»,– ասաց պատգամավորը։