Ազգային ժողովnւմ այսօր քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
ՀՀ կառավարության կողմից որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանն իր ելույթում կարևորեց հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը:
«Վստահ եմ, որ հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը: Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը: