Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը:
Տեղեկություններ կային, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա է հարցաքննվելու: Լրագրողների հարցին, թե ով է հարցաքննվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Որոշել եմ ձեզ հետաքրքրող հայտնի պերսոնաժներին կանչելիս տեղյակ կպահել: Բայց քանի որ հարցաքննվողների թոփ կազմը դեռ հրավիրված չէ, բնականաբար, այդ ինֆորմացիայից զուրկ կմնաք»:
Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովն ինտենսիվ աշխատում է 6-ամսյա ժամկետում մաքսիմալ տեղեկատվություն ունենալու համար: