տուն Քաղաքական Ապրիլյան պատերազմում որքա՞ն տարածք է կորցրել Հայաստանը

Ապրիլյան պատերազմում որքա՞ն տարածք է կորցրել Հայաստանը

312
0

«Իմ մասով էլ եղել են բացթողումներ, որի մասին գիտեն բոլոր հրամանատարները»,-  հայտարարեց այսօր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը, որը մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:

Լեւոն Մնացականյանի խոսքով՝ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը՝ հաղթանակել է:

Զինվորականը հավաստիացրեց՝ ճակատագրական սխալներ չեն եղել, կատարել են իրենց խնդիրը:

Ինչքան տարածք է կորցրել հայկական կողմը ապրիլյան պատերազմում: «Մեր հաշվարկով մինչեւ 400 հեկտար»,- պատասխանեց Մնացականյանը: