տուն Հասարակություն Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները կմկրտվեն

Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները կմկրտվեն

178
0
Ինչպես հայտնի է այս տարի Խաչվերաց տոնը նշվում է սեպտեմբերի 15-ին: Այդ օրը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը:
Ինչպես հայտնում է artsakhpress.am-ը, կնքահայրեր կլինեն զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:
Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:
Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here