տուն Աշխարհ ԱՊՀ պետությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը

ԱՊՀ պետությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը

238
0

ԱՊՀ պետությունների ղեկավարները հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կայանալիք հերթական գագաթնաժողովում կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ռուսական լրատվական գործընկերներին:

Ըստ հաղորդվող տեղեկության՝ այդ մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել Է Բելառուսում Ուզբեկստանի դեսպան, Համագործակցության կանոնադրային և մյուս մարմիններին առընթեր Ուզբեկստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Նասիրջան Յուսուպովը Մինսկում ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

«Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին Աշխաբադում, դրան նախորդելու Է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ կքննարկեն այն հարցերը, որոնք այնուհետև պետք Է արդեն վերջնականապես քննարկվեն պետությունների ղեկավարների կողմից: Ինչ վերաբերում Է առավել կարևոր հարցերին, ապա, թուրքմենական կողմի նախաձեռնությամբ, հռչակագիր կընդունվի տնտեսական ու ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,- ասել Է Յուսուպովը:

Վերջինս նշել է նաև, որ կընդունվի ԱՊՀ անդամ երկրների՝ աշխարհի հասարակայնությանն ուղղված դիմումը Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ:

Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիրն ընդգծում Է, որ Համագործակցության երկրները շահագրգռված են զարգացնել անդրսահմանային միջմայրցամաքային նախագծեր, պատրաստ են համագործակցել ոչ միայն հետխորհրդային տարածքի շրջանակներում, այլև մյուս բոլոր այն պետությունների հետ, որոնք ցանկանում են միանալ կազմակերպությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here