Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը մեկնարկեց «Էվերթոնի» և «Արսենալի» դիմակայությամբ։
«Գուդիսոն Պարկում» թիմերը այդպես էլ չգտան միմյանց դարպասի բանալին։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ Հանդիպման, թերևս, ամենաուշագրավ դրվագն այն էր, որ երկու թիմերի նորանշանակ մարզիչները՝ Կառլո Անչելոտին ու Միկել Արտետան, տրիբունայից էին հետևում իրենց թիմի խաղին։
Այս արդյունքից հետո «Արսենալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 23-ի ու բարձրանում է 9-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 19 միավորով 15-րդն է։
Աղբյուրը՝ armsport.am