տուն Քաղաքական Միջազգային Ապացուցեցինք, որ արժանապատվությունը վեր է պատժամիջոցներից. Այաթոլլահ Ալի Խամենեի

Ապացուցեցինք, որ արժանապատվությունը վեր է պատժամիջոցներից. Այաթոլլահ Ալի Խամենեի

155
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ արժանապատվությունն ու առաջընթացը հնարավոր են նույնիսկ Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցության բացակայության պայմաններում: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` հղում կատարելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին:

Հոգևոր առաջնորդն այս հայտարարությունն արել է Իմամ Հոսեյնի անվան համալսարանում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կուրսանտներին դիպլոմներ հանձնելու ժամանակ, որը տեղի է ունեցել Թեհրանում: Խամենեիի խոսքերով` իրանցի ժողովրդի դեմ թշնամությունը պայմանավորված է հեգեմոն դիրքեր ունեցող տերությունների դեմ Իրանի դիմադրությամբ:

Խամենեիին հերթական անգամ շեշտել է, որ արևմտյան պատժամիջոցները չեն ազդում երկրի վրա` հավելելով, որ աշխարհում մարդկանց մեծ մասն աջակցում է Իրանին: