տուն Հասարակություն Իրավական Ապարանի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ

Ապարանի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ

324
0

Քննչական կոմիտեն այսօր հայտարարել է՝ Ապարանի ՀՀԿ-ական քաղաքապետին մեղադրանք են առաջադրել ապօրինի շինարարությունը չկանխելու համար:

Araratnews.am-ը պարզաբանման համար զանգահարեց քաղաքապետ Կարեն Եղիազարյանին, որը «Գնթունիք» ընկերության սեփականատերն է: Նա ասաց՝ իրեն հարցաքննել են. մեղադրանքը չի ընդունում:

Զանգահարեցինք նաև Կարեն Եղիազարյանի փաստաբան Էդգար Արամյանին՝ լրացուցիչ տեղեկություն իմանալու համար: Նա ասաց, որ Քննչական կոմիտեն լկտի սուտ հայտարարություն է տարածել, քանի որ 2017 թվականը ճիշտ տվյալ չէ: «2018 մարտի 13-ին քաղաքացին դիմում է գրել քաղաքապետարան եւ տեղեկացրել՝ իրեն խանգարելով ապօրինի շինարարություն են արել: Դեռ հայտնի չէ, թե դա երբ է եղել: Քանի քաղաքապետն այդ ժամանակ տեղում չի եղել, լիազորությունն իրականացրել է նրա տեղակալը: Նա դիմումը մակագրում է քաղաքաշինության բաժնի պետին, որն էլ  կանչել է երկու քաղաքացիներին՝ պարզաբանման համար: Թե հետո ինչ է եղել, տեղյակ չենք»,- մանրամասնեց քաղաքապետի փաստաբանը:

Ապօրինի շինարարության մասին Կարեն Եղիազարյանն իմացել է քրեական գործ հարուցելուց հետո: Այսինքն՝ քաղաքապետի տեղակալը չի զեկուցել վերադասին վերոնշյալ բողոքի մասին:

Հարցին՝ Ապարանի քաղաքապետն իր տեղակալի արարքը միտումնավոր համարո՞ւմ է, փաստաբանը առայժմ չի ցանկանում որեւէ ենթադրություն անել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here