Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին ապագա անդամակցության օգտին։ Նա նշել է, որ ԵՄ-ն համարվում է հզոր «գործիք» Արևելյան Եվրոպայում բարեփոխումների համար։ Նրա կարծիքով՝ եվրաինտեգրման հեռանկարը արևելաեվրոպական երկրներում բարեփոխումներ իրականացնելու լավագույն միջոցն է։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Ըստ հանձնակատարի՝ Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը գերնպատակ չէ եվրոպացիների համար, ինչը վերաբերում է նաև Վրաստանին և Մոլդովային։
Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ այս երեք երկրները հունիսի վերջին ստորագրելու են ասոցացման մասին համաձայնագիր ԵՄ-ի հետ։