Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Սոչիում 2014 թվականի փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները պատկերված են ձեռնաշղթաների տեսքով:
Լուսանկարը պատրաստած ակտիվիստներն այս քայլով փորձում են բարձրաձայնել Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների, այդ թվում վերջերս նույնասեռականության քարոզի դեմ օրենքի միջոցով նույնասեռականների դեմ սկսված արշավի մասին: