տուն Հասարակություն Աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Քոչարյանին սատարող հայտարարությունից

Աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Քոչարյանին սատարող հայտարարությունից

371
0

Իմ անվան՝ այդ ցուցակում հայտնվելը միայն թյուրիմացություն էր։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Աշուղ Ոսկեհուրը՝ անդրադառնալով Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայտարարությանը, որով հանդես էին եկել Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ։

«Ինձ զանգահարել էին, ես ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ասացին՝ դե մենք տեքստ ուղարկենք՝ դուք նայեք ասեք։ Ես էլ ասեցի, որ ինտերնետային կայք չունեմ։ Հետո էլ ես տրանսպորտի մեջ էի, լավ չէր լսվում, չշարունակեցինք խոսել։ Հետո առավոտյան գործի գնալուց իմացա, իմ անունը նույնպես հայտնվել է ցանկում ու ամբողջ լրատվական դաշտում տարածվել է, որ նաև իմ անունը կա։ Շատ վատ վիճակում հայտնվեցի, ճնշումս ահագին բարձրացավ, արդեն մի քանի հատ դեղ եմ խմել։ Ով որ զանգել էր՝ նույն համարով հետ էի զանգում, ինչքան փորձեցի՝ չէին վերցնում հեռախոսը։ Հետո ես տեքստ էի գրում երգերիս համար ու այդ ընթացքում զանգեցին այդ համարով։ Իրենց ասացի, ես ասե՞լ եմ, որ իմ անունը գրեք այդ ցուցակում, ես տեքստ չեմ կարդացել՝ ինպե՞ս կարող եմ ասել, թե՝ այո իմ անունն էլ գրեք ցուցակում»։

Աշուղ Ոսկեհուրը նշեց նաև, որ զանագահարողն անգամ անուն-ազգանունով չի ներկայացել։ «Քանի տրանսպորտի մեջ էի՝ չուզեցի երկար խոսել։ Առհասարակ, այդ թեմայով էլ չէի ուզում խոսել ու խուսափողական պատասխան տվեցի, ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, իմ գործն արվեստն է»։

Անդրադառնալով հարցին, թե երբևէ առիթ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվելու՝ նա պատասխանեց, որ երբևէ նրան առերես չի տեսել։

«Ուղղակի մի անգամ Սիրուշոն իմ երգերից վերցրել էր, առնչվել եմ Սիրուշոյի հետ։ 2015 թ-ին էլ լույս էր տեսել իմ ժողովածուն։ Այդ գիրքը նաև Սյուզան Մարգարյանին եմ նվիրել, դե իրեն շատ եմ սիրում, իր արվեստն իմ սրտին շատ մոտիկ է, գրքում, որ Սյուզանին էի նվիրել՝ նաև իմ հեռախոսահամարն էլ էր գրված։ Այդ աղջկան, որ ինձ զանգել էր, հարցրեցի, թե իրեն որտեղից իմ հեռախոսահամարը, ասաց՝ մենք փոքր քաղաքում ենք ապրում, դուք էլ հայտնի մարդ եք, դժվար չէ գտնել։ Բայց ես ենթադրում եմ, որ այդ գրքից են վերցրել։ Ես ասում եմ, որ թե Սիրուշոյին, թե իր մորը շատ եմ սիրում, որպես արվեստագետներ, բայց դա Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի։ Հիմա խնդրել եմ, որ իմ անունը հանեն այդ ցուցակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ երեկ մի շարք մշակույթի և արվեստի գործիչներ հայտարարությամբ էին հադես եկել՝ ի պաշտպանություն Ռուբերտ Քոչարյանի։

Նշենք, որ այս հայտարարությանը ավելի ուշ միացել են նաև ռուսաստանում ապրող հայկական  ծագմամբ գործիչները։