տուն Աշխարհ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը առաջադրվել է Արցախի նախագահական ընտրություններին. «Արցախպրես»

Աշոտ Ղուլյանի թեկնածությունը առաջադրվել է Արցախի նախագահական ընտրություններին. «Արցախպրես»

159
0

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին ներկայացվել են կուսակցության Կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր Կենտրոնական խորհրդի և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:

Համագումարի օրակարգում ընդգրկված 2020թ.-ի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:

Իր խոսքում Ղուլյանն ասել է, որ 2020 թ.-ի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի:

Աշոտ Ղուլյանի խոսքով՝ սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն, հասկանալու համար ով ենք մենք՝ որպես հասարակություն և մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն: