տուն Աշխարհ Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 6 միլիոնի սահմանը․ 374,336 մահ է...

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 6 միլիոնի սահմանը․ 374,336 մահ է գրանցվել

294
0

Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 6 միլիոնի սահմանը և այսօրվա դրությամբ կազմում է 6,290,758 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 213 երկրում։ 374,336 մահ է գրանցվել, իսկ շուրջ 3 միլիոն (2,862,119) մարդ էլ ապաքինվել է: Աշխարհում այս պահին ակտիվ դեպքերի թիվը 3,054,303 է, որի 2 տոկոսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում երեկ գրանցվել է ԱՄՆ-ում. 20 հազարից ավելի դեպք: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 1,837,578-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է 106,198 մարդ, առողջացել՝ 599,875 մարդ։

Վարակակիրների թվով երկրորդ երկիրն աշխարհում Բրազիլիան է: Այստեղ երեկ գրանցվել է 16 հազարից ավելի դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 514,849 դեպք, որից 29,341-ը ունեցել են մահվան ելք, իսկ 206,555-ը ապաքինվել են:

Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ երկիրն է. այստեղ գրանցվել է վարակվելու 414,878 դեպք, մահացել է 4,855 մարդ, 175,877 մարդ էլ ապաքինվել է։