ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպությունը հայտնել է փետրվարին աշխարհում պարենային գների աճի մասին։
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ ցորենի և եգիպտացորենի գների աճի վրա ազդեցություն է ունեցել Ուկրաինայի իրադրությունը։ Սակայն հիմնական պատճառը եղանակային է և մեծ պահանջարկը։ Փետրվարին կազմակերպության գների ինդեքսը կազմել է 208.1, ինչը 2.6 տոկոսով ավել է հւնվար ամսվա ցուցանիշից։
Պարենային գրեթե բոլոր գներն աճել են, բացի մսամթերքից։ Հունվարից զգալի թանկացել է շաքարավազը, բուսական յուղը, հացահատիկը և կաթնամթերքը։ ՄԱԿ-ի փորձագետներն առայժմ չեն ցանկանում նշել, թե արդյոք սա երկարատև տենդենց է, թե ժամանակավոր աճ։