տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում կտրուկ աճել է միլիարդատերերի թիվը

Աշխարհում կտրուկ աճել է միլիարդատերերի թիվը

65
0

553955

Չինական «Հուզունը», որը համարվում է «չինական Forbes-ը», հրապարակել է այդ երկրում միլիարդատերերի թիվը: Չինաստանում (Հոնգ Կոնգի, Մակաոյի և Թայվանի հետ միասին) ապրում է 358 միլիարդատեր: Այս ցուցանիշով Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ միլիարդատերերի թիվը կազմում է 481 մարդ:

Այս ցուցակում երրորդ տեղում Ռուսաստանն է` 103 միլիարդատերով: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1,867 միլիարդատեր` 414-ով ավելին, քան նախորդ տարի: Իսկ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 6,9 տրլն դոլար: Դա գերազանցում է աշխարհի երրորդ տնտեսությունն ունեցող Ճապոնիայի ՀՆԱ-ն:

Ամսագրի հեղինակներն ասում են, որ ամերիկյան տնտեսության առողջացումն ու IT շուկայի շոշափելի աճը նպաստել են միլիարդատերների ռեկորդային աճին: