տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 7 միլիոնը․ մահացել է առնվազն...

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 7 միլիոնը․ մահացել է առնվազն 402 հազար մարդ

207
0

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են յոթ միլիոնը, մահացել է ավելի քան 402 հազար մարդ, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալով՝  ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակների թիվը հասել է 7 600 436-ի, մահացել է առնվազն 402 120 պացիենտ: Բոլոր ժամանակներում ապաքինվել է 3 133 664 մարդ:

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում` 1 940 468, ինչպես նաև մահացել է ավելի քան 110 հազար մարդ: