տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 408 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 408 հազարը

238
0

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 7,199,546 մարդ, ապաքինվել է 3,536,686-ը, մահացել՝ 408,737-ը։ Ներկայում աշխարհում կա 3,254,123 ակտիվ դեպք։ 2 տոկոսի մոտ հիվանդությունն ունի ծանր ընթացք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 2,026,493 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (710,887), Ռուսաստանը (476,658), Իսպանիան (288,797), Միացյալ Թագավորությունը (287,399)։COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 113,055 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (40,597), Բրազիլիան (37,312), Իտալիան (33,964) և Ֆրանսիան (29,209)։