Ամբողջ աշխարհում ծխողների թիվը հասնում է մեկ միլիարդի։ Այսպիսի տվյալներ է հրապարակվել Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում։ Հաղորդում է BBC-ն։
Գիտնականները նշում են, որ ծխողների տոկոսն աշխարհի բնակչության շրջանում կրճատվել է։ Իսկ ծխողների ընդհանուր թվի աճը պայմանավորված է վերջին 50 տարում երկրի բնակչության թվի կրկնապատկմամբ։
Ըստ նույն հետազոտության՝ օրինակ Ռուսաստանում կամ Ինդոնեզիայում արական սեռի բնակչության կեսից ավելին ծխում է ամեն օր։ Միաժամանակ ասվում է, որ առայժմ, շատ աշխատանք պետք է իրականացվի՝ ծխողների թվի կրճատումն ապահովելու համար։ Որպես առաջարկ նշվում է ծխախոտի տուփերի վրա կանխարգելիչ նկարների փակցնելը, ինչպես նաև հասարակական վայրերում ծխելն արգելելը։