տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում անհատական համակարգիչների պահանջարկն աննախադեպ անկում է ապրել

Աշխարհում անհատական համակարգիչների պահանջարկն աննախադեպ անկում է ապրել

98
0

lenovo_ideapad_u410_ultrabook_1

Աշխարհում անհատական համակարգիչների առաքումների ծավալները 2013 թվականին կտրուկ անկում են ապրել։ 2012 թվականի համեմատ այն նվազել է 10 տոկոսով՝ կազմելով 316 միլիոն միավոր։ Այս մասին ասվում է Gartner ամերիկյան վերլուծական ընկերության զեկույցում։

Սա անհատական համակարգիչների պատմության ընթացքում ամենամեծ անկումն է։ Մասնագետները այս տենդենցը պայմանավորում են պլանշետային համակարգիչների վաճառքի ծավալների մեծացմամբ։ Բացի այդ, զարգացող երկրներում համացանցից օգտվելու թիվ մեկ գործիքը դառնում է խելախոսը։

Աշխարհում անհատական համակարգիչների առաքման թիվ մեկ ընկերությունը 2013 թվականին Lenovo-ն է, ով գրավում է շուկայի 16,9%-ը (53.2 մլն միավոր)։ Երկրորդ տեղում Hewlett-Packard-ն է՝ 16,2% (51,2), այնուհետև Dell-ը՝ 11,6% (36,7), Acer Group-ը՝ 8,1% (25,6) և Asus-ը՝ 6,3% (20,0)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here